Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան):
Սուրբ պատարագը` ժ. 11:00-ին, հոգևոր համերգը՝ ժ. 13:00։