ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից:
«Նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շութափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն»,- ասված է գրառման մեջ։