Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինելու մասին:
«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը, տեղեկացրին նա նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար, և հավելել, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։
ՀՀ կառավարությունը կես տարով կասեցրել է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդ արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և ուժի մեջ մտել նույն տարվա դեկտեմբերի 31-ին: