Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160027 դեպք, որոնցից 144091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597504 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է: