ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 400 հեկտար տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա՝ հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ՝ նշել է ՌԴ ՊՆ-ն։