Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Իմ ֆեյսբուքյան էջի հարգելի՛ հետևորդներ,
Որոշել եմ պատերազմի ժամանակ բացված և գեներացված իմ ֆեյսբուքյան էջը նվիրել Արցախի և արցախցիների համար իրականացվող սոցիալական տարբեր նախագծերի, ծանր ու անդառնալի կորստներից հետո վերածնվող հայրենիքի մեր արցախյան հատվածի վերականգնման ծրագրերի լուսաբանմանը:
Կարծում եմ՝ դա մեծապես կօգնի դրանց մասին մեր բազմաթիվ հայրենակիցների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը, ինչու չէ, նաև դրանցում նրանց ուղղակի կամ անուղղակի մասնակցությանը:
Դա ամենևին չի նշանակում, որ ես դադարեցնում եմ իմ հրապարակային գործունեությունը, իսկ անտեղի ու անիմաստ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ որոշումս որևէ կապ չունի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ֆեյսբուքյան գործունեության հետ կապված վերջերս արված հայտարարության հետ:
Դա իմ անձնական որոշումն է, որը, անկեղծ ասած, կայացրել էի շատ ավելի վաղ:
Ուստի օրվա ընթացքում էջը կվերանվանվի «Մեր Արցախ» և իմ խնդրանքով կվարվի կամավորների կողմից: Շնորհակալություն հայտնելով էջին հետևող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին՝ ուզում եմ ձեզ հետ միասին հավատալ մեր լուսավոր գալիքին»: