Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ սյունեցիներ,
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։
Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։
Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:
ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահմանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»: