Նոր տարվա առաջին օրերին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակել են ապահովել տեղահանվածների անվտանգ վերադարձը հայրենի օջախ։ ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ 2021 թ․ առաջին օրերին ավելացել է Բերձորով Ստեփանակերտ վերադարձող մեքենաների հոսքը։
«Ստեփանակերտում էլեկտրականության, ջրի մատակարարման և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումից հետա բնակիչները գերադասում են Նոր տարին դիմավորել տանը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Մինչև հիմա Արցախ է վերադարձել ավելի քան 47,000 տեղահանված։