ՌԴ ՊՆ
կայքում հրապարակված ամփոփագրում գերատեսչությունը նշում է, որ Արցախի շփման գծում հրադադարը պահպանվում է։
Հունվարի 1-ի ընթացքում, ըստ աղբյուրի, նախկին բնակության վայր է վերադարձել 220 արցախցի։ Նոյեմբերի 14-ից մինչև հիմա Արցախ է վերադարձել 46 998 մարդ։
Ռուս խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակել են նաև Արցախի տարածքի ականազերծումը։
Նոյեմբերի 23-ից մինչև հիմա չպայթած զինամթերից մաքրվել է 405,3 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 շենք և տուն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 17,215 պայթյունավտանգ առարկա։
Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով ստեղծված թեժ գծին ստացվել է 554 դիմում։
Բոլոր միջոցառումներն անցկացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների և կանոնների պահպանմամբ։