Սիրիայի Դեր Զորում գրանցվել է հերթական ահաբեկչությունը: Արաբական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ զինված հարձակում է իրականացվել ավտոբուսի վրա, որի հետևանքով մահացել է 28 քաղաքացիական անձ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ ավտոբուսում եղել են զինվորականներ՝ նշելով 37 մարդու մահվան մասին: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: