Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում սառցե անձրևի պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 150 չվերթ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, չեղարկվել՝ 2-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 87 չվերթ, 3-ը չեղարկվել են, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել՝ 48-ը:
Չվերթերի սահմանափակման պատճառը թռիչքուղու վրա առաջացած մերկասառույցն է: