Արցախն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանք: Հերթը հասավ նաև պատերազմի ընթացքում ավերված մարզադպրոցներին:
Եվ արդեն այսօր, Մարտակերտի մենապայքարին ձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, Արցախին օգնություն տելեգրամյան ալիքի ու բարի եղբայրներ վայբերյան խմբի նախաձեռնությամբ ու հովանավորչությամբ կրկին իր դռները բացեց մարզիկների առջև:
Կարեն Գիլոյան- ԿԳՄՍ փոխնախարար- Դպրոցի սաները այսուհետ կարող են սեփական տրանսպորտով գալ Հայաստան՝ մասնակցելու հանրապետական մրցաշարերին:
Մարզադպրոցի մարզիչներից Ռազմիկ Շախնումանցը շատ կարևոր է համարում հենց այս պահին մարզադպրոցի հիմանանորոգումը.
Ռազմիկ Շախնումանց- Մարզիչ- Ծրագիրը շարունակական է լինելու: Արցախի այլ սպորտային կառույցներ ևս կվերանորոգվեն և ամեն տարի բոլոր մրցանակակիր սաները կպարգևատրեն: