Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ամանորյա ժամերգություններն այս անգամ չի անցկացնի ոտքի ցավի պատճառով: Այդ մասին հայտնում են Վատիկանի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
2013-ին կաթոլիկ աշխարհի հովվապետ դառնալուց հետո 84-ամյա Ֆրանցիսկոս Պապն առաջին անգամ բաց կթողնի եկեղեցական կարևորագույն արարողություններն առողջական խնդիրների պատճառով:
Տարեվերջյան աղոթքը, որը Հռոմի Պապը պետք է անցկացնի հինգշաբթի օրը, կանցկացնի կարդինալ Ջիովանի Բատիստան, իսկ ուրբաթ օրվա պատարագը, որը կաթոլիկ աշխարհը նշում է որպես Խաղաղության համաշխարհային օր, կանցկացնի կարդինալ Պիետրո Պարոլլին:
Երկու կարևոր արարողությունների ժամանակ ժամերգությունն անցկացնողը հիմնականում կանգնած է լինում: