«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհին հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով անցնող 1,5 կմ երկարությամբ (կմ64+500-կմ66+000) ճանապարհահատվածը։
«Շինարարական աշխատանքները կատարել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքներն ընդունվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից»,- ասվում է ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում: