ՀՀ Կառավարությունը 6․7 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված մոտ 92000 քաղաքացու։
Աջակցության երկրորդ ծրագրով՝ հնարավոր 30000 շահառուից 5000 արդեն ստացել են 300000 դրամ աջակցություն։
Արցախի բնակիչներին կենսաթոշակների և նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում 940 միլիոն դրամի չափով:
Արցախի բնակչության՝ աշնան ամիսներին սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու նպատակով 1 մլրդ դրամ է տրամադրվել։
Մինչև 5 տարեկան 14500 արցախցի երեխա ստացել է 20000-ական դրամ ամանորյա աջակցություն. ընդհանուր գումարը 297 մլն դրամ է։