Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորել է չանցնել կարմիր գիծը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Կլուծենք տնտեսության հարցը: Ոչ մի ցույց մեզ չի վախեցնի: Եթե չանցնեն կարմիր գիծը՝ կքայլեն, եթե անցնեն՝ արժանին կստանան: Պետք է կարգ ու կանոն լինի: Մենք բոլորս այս ամենը կհաղթահարենք: Անհրաժեշտ է, որ տնտեսություն լինի»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: