Պենտագոնի հավաստմամբ՝ Իրանի իշխանություններն Իրաքում լրացուցիչ սպառազինություն են տեղակայել, այդ թվում՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել այդ երկրում տեղակայված ԱՄՆ զինուժի դեմ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ըստ ստացված տեղեկությունների՝ ամերիկյան հետախուզությունը ֆիքսել է Իրաքի գրոհայինների և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների միջև կապը:
«Ամենայն հավանականությամբ, Իրաքում ամերիկացի զինվորականների ու ԱՄՆ շահերի դեմ հարձակման լուրջ նախապատրաստման ու ծրագրման անհանգստացնող մի քանի վկայություններ կան»,- նշել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչներից մեկը: