«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ աշխատանքներն իրականացվելու են բնականոն ռեժիմով:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ:
Աշխատանքները կսկսվեն ժ. 07:00-ից և կավարտվեն 23:00-ին»,- տեղեկանում ենք մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից: