Տարվա ամենահուսալի բանկ, տարվա լավագույն բանկ, տարվա գործարք Եվրոպայում: Սա այս տարվա ընթացքում Global Finance, Euromoney, Financial Times-ի The Banker միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից «Արդշինբանկին» տրված գնահատականներն են: Հատկանշական է, որ 2020-ն ինչպես ամբողջ բանկային համակարգի, այնպես էլ «Արդշինբանկի» համար հարթ չանցավ, սակայն միևնույնն է՝ արդյունավետ գործունեության համար բանկը կարողացավ արժանանալ միջազգային կազմակերպությունների բազմաթիվ պարգևների:
Արտակ Անանյան, «Արդշինբանկի» վարչության նախագահ - Մենք պատրաստվել էինք իրադարձությունների նման զարգացմանը: Այս դժվարին տարում բանկը ցուցաբերեց հուսալի և կայուն դրական արդյունքներ: Դրա մասին է խոսում նաև մեր գործընկերների, մասնավորապես, օտարերկրյա ներդրողների վստահությունը բանկի հանդեպ: Վարկանշային գործակալությունները նաև հաստատել են բանկի կայուն վարկանիշը, որի արդյունքում երևացել է, որ բանկը հուսալի գործընկեր է:
VISA միջազգային վճարային համակարգն էլ «Արդշինբանկը» ճանաչել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում: Տարեսկզբին բանկն աննախադեպ ծավալի` 300 միլիոն դոլարով, պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով ներգրավեց հայկական ֆինանսական շուկայի համար զգալի էժան և երկարաժամկետ ռեսուրսներ, ինչը ենթադրում է ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:
Fitch միջազգային վարկանշային գործակալությունն էլ նշել է, որ բանկն ունի ներքին ֆինանսական կենսունակության կայուն պաշար: Moody's գործակալությունն էլ մեկ կետով բարձրացրել է «Արդշինբանկի» արտարժութային երկարաժամկետ ավանդների վարկանիշը:
Կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով խոցելի խմբում էին հայտնվել փոքր և միջին ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք Հայաստանում ու Արցախում:
Արտակ Անանյան - Բանկը, գնահատելով իրացվելիության կրիտիկական ռիսկերը և շուկայական ռիսկերը, մեր բանկի շուրջ 95 հազար հաճախորդների համար կիրառել ենք բանկային արձակուրդներ՝ ընդհանուր 5.5 միլիարդ դրամի ծավալով: Պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մեր հաճախորդների համար նույնպես իրականացրել ենք որոշակի փոփոխություններ՝ վարկերի մարումների հետ կապված:
«Արդշինբանկը» մասնաճյուղերի ցանցով համարվում է խոշորներից մեկը, իսկ մոբայլ բանկինգ հավելվածից արդեն օգտվում է 125.000 հաճախորդ: Բանկի վարչության նախագահի համոզմամբ՝ 2021-ին կշարունակեն աջակցել Հայաստանի տնտեսության նշանակալի նախագծերին՝ հաճախորդների համար ապահովելով բանկային ծառայությունների հարմար սպասարկում: