Մի փոքր լույս. չնայած դժվարագույն տարվան, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին հաջողվեց իրականացնել ընթացիկ տարվա համար նախանշած բոլոր ծրագրերը՝ միևնույն ժամանակ տնտեսելով և բյուջե վերադարձնելով 1,3 մլրդ դրամ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
«2020թ. ամփոփում ենք Ազգային ժողովի շենքի արտաքին լուսավորության գործարկմամբ։ Ի վերջո կատարված աշխատանքն է մնայուն»,- գրել է նա։