80 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ թվով մարդկանց սպանած սերիական մարդասպանը՝ փոխանցում է BBC-ն:
Սեմյուել Լիթլը մահկանացուն կնքել է Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում: Նա ցմահ ազատազրկման էր ենթարկվել երեք կանանց սպանության համար: Սակայն Լիթլը խոստովանել էր, որ 1970-2005 թվականներին սպանել է 93 կին:
Սեմյուել Լիթլի զոհերը եղել են հիմնականում խոցելի կանայք՝ մարմնավաճառներն ու թմրամոլները:
Նախկին բռնցքամարտիկն իր զոհին կարող էր սպանել մեկ հարվածով՝ առանց հրազենի կամ դանակի:
Այս սպանությունների մեծ մասով քննություն չի էլ անցկացվել, քանի որ շատ դեպքերում ենթադրվել է, որ զոհերը մահացել են թմրամիջոցի մեծ չափաբաժնի օգտագործման պատճառով: