Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով:
ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հետ համագործակցության շրջանակում՝ Արցախին հումանիտար աջակցության ծրագիրը շարունակվում է:
ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից շինանյութի տեսքով ստացված օգնությունը հասցվել է հանձնման կետեր և արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի վերականգնման գործում: Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը շուրջ 5 հազար քառակուսի մետր ապակի է և 70 տոննա մետաղական պրոֆիլ՝ արդեն հասցվել է Մարտունի և Մարտակերտ քաղաքներ:
Մարդասիրական առաքելության շրջանակում Արցախ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն և մեկ վերամբարձ կռունկ: Դրանց մի մասը նվիրաբերվել է ԱԻ պետական ծառայությանը:
Վերանորոգման աշխատանքների համար ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, փայտաթեփային սալեր և նրբատախտակ, ինչպես նաև 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ:
Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել են՝ ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան: