Ռուսաստանի բոլոր 85 շրջաններում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 747 նոր դեպք, մահացել է 593 պացիենտ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 28922 մարդ: Վարակվածների 15 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 159297, մահացության ցուցանիշը 57019 է: