Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը՝ փոխանցում է ՌԴ ՊՆ-ը:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 265 արցախցի:
Արցախի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 46700 տեղահանված:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: 23 դիտակետերում իրականացվում է նաև հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: