Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 265 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայրեր է վերադարձել 46778 մարդ՝ տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Նոյեմբերի 23-ից Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել են 400.3 հա տարածք, 151.7 կմ ճանապարհ, 617 բնակելի շենք, ներառյալ՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 16647 պայթյունավտանգ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:
Թեժ գիծը շարունակում է տեղեկություն հավաքել Արցախի հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 553 հեռախոսազանգ:
Ռուսաստանի բժշկական բրիգադը Սոս գյուղում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 28 բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 1044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի: