Ինչպիսի՞ն էր 2020 թվականն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համար:
Փրկարարները, իրենց կոչմանը հավատարիմ մնալով, շարունակում են մարդկային կյանքեր փրկել, օգնում դժվար իրավիճակներում հայտնված քաղաքացիներին։ Ամփոփելով տարին՝ նշել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ տարին բարդ էր, փրկարարներն աշխատել են ուժերի գերլարումով: Պետք էր ամեն ինչ անել, որ կորոնավիրուսի սահմանափակումները չազդեին արագ արձագանքման մարտունակության վրա:
Վ.Գաբրիելյանն ասել է, որ փրկարարները 280 հազար վարակազերծում են կատարել հանրապետության ամբողջ տարածքում:
Մանրամասները՝ տեսանյութում: