Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 29-ին Այգեստանի 9-րդ փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 30-ամյա Սամվել Ք.-ին, որը հունիսի 15-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: