Ռումինիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ պետական համապատասխան կառույցների հետ կառուցողական երկխոսության արդյունքում Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին RoAid-ի կողմից տրամադրված միջոցները նախատեսված են օգնելու բարեկամ հայ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- ասված է դեսպանության գրառման մեջ: