Հունվարին Երևանում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանն սպասվում է -4...-5, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -14...-16, բարձրադիր վայրերում -11...-13, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +3...+5 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -27...-29, առավելագույնը`+14...+16): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 22-29 մմ):