Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում՝ տեղեկացնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը:
«Ընդգծվեց, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։
Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։
Ընդգծվեց կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը»,- տեղեկացնում է ՀՀԿ-ն։