Լոռիում բնակվող արցախցի ընտանիքների ու զոհված, վիրավոր լոռեցիների շուրջ 340 երեխա դեկտեմբերի 29-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հնարավորություն ունեցան մասնակից լինելու ամանորյա հեքիաթի: Բոլոր բալիկները ստացան նաև ամանորյա նվերներ. տեղեկացնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:
«Իմ քայլը» Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 5000 երեխայի համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ: