Ղազախստանում ավարտվել է կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ակտաուի «Կասպի» թիմը, որի կազմում շարունակում է հաջող ելույթներ ունենալ Ինգա Մանուչարյանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, ներկայումս հայ տաղանդավոր բասկետբոլիստուհին առաջնության լավագույն ռմբարկուն է: Նշենք, որ «Կասպի» թիմի մարզիչներն են հայազգի Բագրատ և Համլետ Առաքելյանները: