ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, և այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում պատասխանատու մոտեցում է ցուցաբերել։
Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԱԱՏՄ ողջ թիմին՝ կատարախ աշխատանքի համար՝ թիմային աշխատանքը գնահատելով գոհացնող։
Ավագյանի շնորհակալությանն ու ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել տեսչականի տասնյակ աշխատողներ, որոնց որդիները մասնակցել են մարտական գործողություններին, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական և մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում և կամավորական աշխատանքներում։
Հատուկ շնորհակալություն է ուղղվել ողջ տարվա ընթացքում համավարակի տարածման կանխարգելման, Covid-անվտանգության ստուգայցերի գերծանրաբեռնված աշխատանքներում ներգրավված ԱԱՏՄ աշխատողներին և տեսուչներին։