Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շարունակում է այցերը Արցախի բուժհիմնարկներ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
«Այսօր նախարարը հանդիպել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին, տեխնիկական և կադրային հագեցվածությանը:
Քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր:
Նախարար Հայրիյանը բարձր է գնահատել Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատողների քրտնաջան աշխատանքը` միաժամանակ արձանագրելով համատեղ ուժերով քաղաքացիների շտապ բուժօգնության որակը նկատելիորեն բարելավելու անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: