Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Ամանորի և Սուրբ Ծննդի շեմին իր պարտքն է համարում առաջին անգամ ամբողջապես հանրայնացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները:
«Եվ քանի որ այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են՝ իրավիճակի թելադրությամբ, իսկ ավելի ճիշտ ու նախևառաջ հիշատակի օրեր են լինելու ըստ էության, ապա նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար:
Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել …
Առաջին անգամ հրապարակում եմ նաև պատերազմի ընթացքում անհետ կորած սյունեցիների անունները՝ հույս ունենալով, որ հրաշք կկատարվի, և նրանք կվերադառնան ողջ, իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին՝ շուտափույթ ապաքինում և առողջություն»,- ասվում է Սյունիքի մարզպետի հայտարարության մեջ:
Արցախյան երրորդ պատերազմում զոհված սյունեցիների մասին տեղեկություններ՝
29.12.2020թ. դրությամբ: