Ռուսաստանը պատրաստ է ինչպես ազգային պետությունների մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նման հանդիպումները կկայանան, եթե կողմերը դրանց պատրաստ լինեն: Ըստ Լավրովի՝ այս պահին օրակարգային խնդիրներն են՝ զինված բախումների բացառումը, զոհվածների աճյունների փոխանակումն ու գերիների վերադարձը, ինչպես նաև, անկախ կրոնական պատկանելությունից, մշակութային կոթողների անվտանգության ապահովումը: