Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինվորականները Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում շարունակել են մարտական պատրաստության կատարելագործումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Խաղաղապահները թիրախներ են խոցել ինքնաձիգներով, գնդացիրներով, դիպուկահար հրացաններով, ինչպես նաև հակատանկային նռնականետներով:
Ռուս զինվորականները մասնակցել են նաև մարտավարական, հատուկ, կրակային, ռազմական մեքենաների և հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու վարժանքներին:
Ուսումնական վարժանքին մասնակցել է 200 զինծառայող: