Բերգամոյի շրջանի Լովերեի և Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդները ճանաչել են Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Շնորհակալություն, Լովերե, շնորհակալություն, Ռիվա դել Գարդա հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- գրված է դեսպանության հայտարարությունում։