ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է բժշկական օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչներին:
Ջոկատի անձնակազմից ստեղծվել են հատուկ շարժական խմբեր՝ Արցախի տարածքում բնակիչներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Նախօրեին Գիշիում բժիշկներն օգնություն են ցույց տվել Գիշի գյուղի 40 բնակչի: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ընդհանուր առմամբ, մինչև հիմա Արցախում բուժօգնություն է ստացել 800-ից ավելի բնակիչ, այդ թվում՝ 100 երեխա:
Արցախի բնակիչներն ավելի քան 60 ռուս վիրաբույժներին, թերապևտներին, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին սովորաբար դիմում են տարատեսակ քրոնիկական հիվանդությունների սրացումների, սրտանոթային, էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներով և ատամնաբուժական ծառայությունների խնդրանքով: