«Էջմիածին» բժշկական կենտրոնը լիզինգ ծրագրով ձեռք է բերել թվային ռենտգեն սարքավորում: Այս մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից:
«Ժամանակակից սարքն իր բազմաֆունկցիոնալ հնարավորությամբ թույլ է տալիս իրականացնել թոքերի և ոսկրամկանային համակարգի ճշգրիտ հետազոտություն՝ ապահովելով ճառագայթման մինիմալ ռիսկ:
Թվային ռենտգենոգրաֆիան թույլ է տալիս ռենտգեն պատկերն ստանալ անմիջապես մոնիտորի վրա և հստակ տվյալների հիման վրա տալ ճշգրիտ ախտորոշում»,- ասված է հայտարարությունում: