Խորվաթիայում նախօրեին տեղի ունեցած՝ Ռիխտերի սանդղակով 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է առնվազն 7 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Աղբյուրները հայտնել են մոտ 40 վիրավորի մասին: Պետրինյա բնակավայրի մոտ տեղի ունեցած երկրաշարժից առաջացած փլատակներում դեռևս շարունակվում է որոնումը: Աղետից ամենաշատը տուժել են Պետրինյա, Գլինա և Սիսակ բնակավայրերը: Նախնական գնահատականի համաձայն՝ ավերվել է Գլինա քաղաքի շենքերի 90 տոկոսը: