Չեխիայում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 16329 նոր դեպք: Նման ցուցանիշ այդ երկրում անցնող տարվա ընթացքում արձանագրվում է առաջին անգամ: Առաջին անգամ նաև արձանագրվել է անցկացվող թեստավորումների մեջ հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ 48.5 տոկոս: Չեխիայում ծայրահեղ ծանր վիճակում է 826 մարդ: Համավարակի սկզբից մինչև հիմա այդ երկրում հաստատվել է թագավարակի 700000-ից ավելի դեպք: Այս պահին վարակված են համարվում ավելի քան 105000 չեխեր: