Ֆրանսիայի Վալանս քաղաքի փողոցներից մեկը Ստեփանակերտ կանվանվի: Այս մասին հայտարարել է Վալանսի փոխքաղաքապետ Ժորժ Ռասթկլանը:
Նրա խոսքով՝ Վալանսում արդեն կա Իջևանի պարտեզ, Հայաստանի փողոց, Երևանի փողոց ու հիմա կլինի նաև Ստեփանակերտի փողոց:
«Վալանսում նոր թաղամաս է կառուցվում, և մենք առաջարկեցինք, որ այդ թաղամասի մայր փողոցներից մեկն անվանվի Ստեփանակերտ: Մյուս փողոցը կոչվելու է Թորոսի փողոցի»,- ասել է փոխքաղաքապետը:
Նա հավելել է, որ այս քայլը կարող է բարի նախանձ առաջացնել այլ պետություններում և նպաստել Արցախի Հանրապետության ճանաչմանը: