Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 224155 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13451 թեստավորում, այդ թվում` 8 313 հակամարմինների թեստով, 5138` ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 208951 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2443:
Կարանտինային գոտում է գտնվում 401 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5480 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1287 պացիենտ: