ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դեռևս հավանական է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի անցկացումը: Այս մանրամասները դաշինքի ղեկավարը բացահայտել է Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
Ստոլտենբերգի խոսքով՝ Մոսկվան դեռևս չի արձագանքել նիստ անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի առաջարկին:
«Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է: Երկխոսությունը սկսելու համար անհրաժեշտ են երկու կողմերն էլ»,- նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
Ստոլտենբերգը դեռևս 2017-ին է խոսել Մոսկվայի հետ «զորավարժությունների վերաբերյալ փոխադարձ ճեպազրույցներ անցկացնելու պրակտիկայի» ընդլայնման մասին: Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմաքաղաքական գործունեությունը համակարգող և համագործակցությունը զարգացնող խորհրդի աշխատանքը սառեցվել էր 2014-ին Ղրիմի՝ ՌԴ-ի կազմ մտնելուց հետո: