Ռուսաստանը երկրի իշխանությունների գործունեությունն ակտիվ քննադատող Ալեքսեյ Նավալնիին վերջնագիր է ներկայացրել՝ վերադառնալ Գերմանիայից և այսօր առավոտյան այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին կամ վերջնաժամկետից ուշ վերադառնալու դեպքում՝ ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ալեքսեյ Նավալնին թունավորվելուց հետո բուժման նպատակով տեղափոխվել էր Բեռլին: Գերմանիայում և արևմտյան երկրներում հայտարարել էին, որ Նավալնիին սպանելու նպատակով թունավորել են «Նովիչոկով»:
Ռուսական կողմը հայտարարել էր, որ թունավորման որևէ ապացույց չկա՝ միաժամանակ հերքելով Ռուսաստանի ներգրավվածությունը դեպքին: