Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին` հյուպատոսական հավաստագրերը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նախարար Այվազյանը հաջողություն է մաղթել Ռուսլան Կանդաուրովին իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ գլխավոր հյուպատոսն իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: