Ահաբեկչական հարձակում Չեչնիայի մայրաքաղաքում: Դանակներով զինված երկու ահաբեկիչներ հարձակում են գործել Գրոզնիի ոստիկանության բաժնի վրա՝ փորձելով զենք խլել իրավապահներից: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Զինված բախման ժամանակ Չեչնիայի իրավապահները երկու ահաբեկչին էլ ոչնչացրել են: Սակայն, մահացել է նաև մեկ ոստիկան, ևս մեկն էլ վիրավորվել է, որի վիճակը կայուն է: