ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մամուլում տարածված տեղեկությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու են:
«Գիտեք, որ վարչապետ Փաշինյանն առաջարկել է հանդիպումներ ունենալ և քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Շատ ուրախ եմ, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, օրինակ՝ ՀԱԿ-ը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին: Ենթադրում եմ, որ դա լինելու է այդ հայտարարության շրջանակում արձագանք»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ավելի հստակ տեղեկատվության դեպքում կհայտնի այդ մասին: