Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, կողմ են քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Նշենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է երկշաբաթյա ժամկետում առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, ապա քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը: